Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևանը, հայ-իրանական երկաթգծի կառուցմամբ, պատուհան կբացի դեպի Պարսից ծոց

Երևանը, հայ-իրանական երկաթգծի կառուցմամբ, պատուհան կբացի դեպի Պարսից ծոց
19.06.2015 | 21:17

Հայաստանի և Իրանի միջև երկաթգիծը կկառուցվի: Դա հետևում է մի շարք պաշտոնատար անձանց հայտարարություններից, գրում է Независимая газета-ի քաղաքական մեկնաբան Յուրի Ռոքսը: Այժմ հիմնական շեշտը դրվում է աշխարհաքաղաքական շահերի, այլ ոչ ճանապարհի ծախսերը հետ բերելու ժամկետի վերաբերյալ հաշվարկների վրա: Հնարավոր է՝ հայ-իրանական երկաթգծի կառուցման նախագիծը սկսվի արդեն այս տարի, գրում է նա:
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն իրանական «Ֆարս» գործակալությանն ասել է, որ Թեհրանը Հայաստանի հետ սահմանին 60 կիլոմետր երկարությամբ երկաթուղային ճանապարհ կկառուցի: Նա հիշեցրել է, որ շարունակվում է Վրաստանի սահմանից մինչև Մեղրի «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցումը, որի շնորհիվ Հայաստանը կարող է կապել Պարսից ծոցի տարածաշրջանը Սև ծովի հետ: Այդ նախագիծը նախատեսում է մասշտաբային տերմինալի կառուցում: Թումանյանը նշել է, որ Պարսից ծոց դուրս գալը դեռ վաղուց հետաքրքրել է Ռուսաստանին, իսկ այժմ՝ նաև ողջ ԵԱՏՄ-ին:
Երևանի դիրքորոշումը հասկանալի է. դեպի Իրան երկաթուղային ճանապարհը Երևանին օդի պես անհրաժեշտ է, և պատահական չէ, որ երկաթգծի կառուցման ծրագիրը Հայաստանում առաջնահերթություն է։ Երևանը չինական ընկերությունների մասնակցության հույսեր ունի, մեծ հույսեր են կապվում նաև Ռուսաստանի հետ:
Չնայած դրան՝ վերջերս «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինի հայտարարությունը Հայաստանի համար սառը ցնցուղ է դարձել: Նա հայտարարել էր, որ Իրանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության ստեղծման ծրագիրը ոչ մի արդյունավետություն չունի: «Դա նույնն է, թե պատի մեջ ոչ մի տեղ չտանող պատուհան բացես դեպի հարևանի տուն»,- հայտարարել էր նա: Նրա խոսքերից հետևում էր, որ տնտեսական շահ դեռ չկա, և դրան հասնել այն պայմաններում, որոնցում գտնվում է Հայաստանը, բավական դժվար է:
Ավելի ուշ «Ռուսական երկաթուղիների» պաշտոնական կայքում հայտնվել է հաղորդագրություն, որը «շտկել» է Յակունինի հայտարարությունը և ընդգծել, որ «աշխարհաքաղաքական տեսանկյունից երկաթուղային գծի կառուցման նախագիծը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար»: Հստակեցված դիրքորոշումը կայանում է նրանում, որ «Ռուսական երկաթուղիները» հավանաբար պատրաստ է իրանահայկական ճանապարհի կառուցման նախագծի իրականացմանը, բայց՝ պետական աջակցությամբ:
EUDaily-ն մեջբերում է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանի կարծիքը, որ ռուսական կողմի դիրքորոշման կտրուկ փոփոխությունը կարող է պայմանավորված լինել «Մոսկվայում ինչ-որ լուրջ խոսակցությամբ» և հայկական կողմի չթուլացող ճնշմամբ: EUDaily-ը հիշեցնում է նաև «Հարավկովկասյան երկաթուղիների» գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հայտարարությունը, որ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը կարող է սկսվել 2015-ի կեսից:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ